22 Ապրիլի 2004, 561 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՐԱԴԱՐԱՆԱՎԱՐԻ ՕՐԸ ԵՎ ՄԱՄՈՒԼԻ ԱՇԽԱՏՈՂԻ ՕՐԸ ՆՇԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետությունում հոկտեմբերի 7-ը նշել որպես Գրադարանավարի օր:
2. Հայաստանի Հանրապետությունում հոկտեմբերի 16-ը նշել որպես Մամուլի աշխատողի օր:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: