20 Հուլիսի 2006, 1015 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 4-Ի N 1630-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի նոյեմբերի 4-ի «Համապատասխանության հավաստման բնագավառում սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների հավատարմագրման խորհրդի անհատական կազմը և գործունեության կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի մայիսի 12-ի N 238 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1630-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշման N 1 հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հավելված N 1
ՀՀ կառավարության 2004 թվականի նոյեմբերի 4-ի N 1630 - Ն որոշման
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ
ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ՓՈՐՁԱՐԿՄԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ
ԽՈՐՀՐԴԻ
Կ. Ճշմարիտյան
- ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարար
(խորհրդի նախագահ)
Գ. Բադալյան
- ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարի տեղակալ
(խորհրդի նախագահի տեղակալ)
Ա. Շահինյան
- ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ
Ս. Գալստյան
- ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ
Վ. Առաքելյան
- ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ
Ա. Վանյան
- ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետ
Ռ. Դայան
- ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության աշխատակազմի ստանդարտացման, չափագիտության և համապատասխանության հավաստման վարչության պետ
Ա. Առաքելյան
- ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի նորմատիվամեթոդական վարչության ստանդարտների և տեխնիկական կանոնակարգերի բաժնի պետ
Օ. Կարապետյան
- ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի տեխնիկական նորմավորման և ստանդարտացման բաժնի պետ
Գ. Մինասյան
- Հայաստանի շինարարների միության տնօրեն (համաձայնությամբ)
Մ. Հակոբյան
- Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ (համաձայնությամբ)
Ա. Եղոյան
- «Սպառողների իրավունքների պաշտպանություն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)
Ա. Պողոսյան
- Սպառողների միության նախագահ (համաձայնությամբ)
Ց. Գևորգյան
- «Հայաստանի վաճառականներ» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)
Ն. Մկրտչյան
- ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության աշխատակազմի Հայաստանի Հանրապետության հավատարմագրման գործակալության պետ (խորհրդի քարտուղար)»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: