Կառավարության որոշումներ

29 Ապրիլի 2004, 557 - Ն

2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-ԻՆ N 52 ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ`ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Հայաստանի Հանրապետության կառավարությունը    ո ր ո շ ու մ     է.
        1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝   2004 թվականի հունիսի 13-ին N 52 ընտրատարածքում կայանալիք` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրության նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար  Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի միասնական հիմնադրամին հատկացնել 3144390 դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին: 
 2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին կենտրոնական, ընտրատարածքային և տեղամասային ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան՝ համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:
 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում  պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: