Կառավարության որոշումներ

27 Ապրիլի 2006, 806 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 24-Ի N 2093-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի նոյեմբերի 24-ի «Հայաuտանի Հանրապետության քաղաքացիական oրենuգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մաuին», «Հայաuտանի Հանրապետության հողային oրենuգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մաuին» և «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքների կիրարկումն ապահովելու մասին» N 2093-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`

որոշման 5-րդ կետը «դեկտեմբերի 31-ը» բառերից հետո լրացնել «, իսկ հատուկ պահպանվող այն տարածքներում կամ անտառներում, որտեղ շինարարական ծախսերի նախահաշվով իրականացված կամ իրականացվող կառուցապատման աշխատանքներում ներդրումային գումարները կազմում են 150 մլն և ավելի դրամ, ապա հողամաuերի վարձակալության կամ անհատույց (մշտական) oգտագործման պայմանագրերը, դրանց գործողության ընթացքում կամ դրանց գործողության ժամկետներն ավարտվելուց հետո, կարող են երկարաձգվել մինչև 2060 թվականի դեկտեմբերի 31-ը, եթե օրենքով կամ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով այլ բան նախատեսված չէ:» բառերով:

2. Uույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: