27 Ապրիլի 2006, 844 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 286 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն օտարելու և օգտագործման տրամադրելու կարգը հաստատելու մասին» N 286 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
որոշման մեջ`
ա) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին».
բ) 2-րդ կետը «փոխանակության» բառից հետո լրացնել «կառուցապատման իրավունքի տրամադրման» բառերով.
գ) 3-րդ կետում՝
«ա» ենթակետում «պետական և համայնքային uեփականություն հանդիuացող հողամաuերն oտարվում և (կամ) oգտագործման են տրամադրվում,» բառերը փոխարինել «պետական և համայնքային uեփականություն հանդիuացող հողամաuերի oտարումը, կառուցապատման իրավունքի և oգտագործման տրամադրումն իրականացվում է» բառերով,
«բ» ենթակետը «եթե» բառից հետո լրացնել «օրենքով, այլ իրավական ակտերով կամ» բառերով.
«ը» ենթակետից հանել «երկրաշարժից տուժած» բառերը, «համայնքի ղեկավարի» բառերից հետո լրացնել «(Երևանում` Երևանի քաղաքապետի)» բառերով, իսկ ենթակետի վերջում միջակետը փոխարինել ստորակետով և լրացնել «, որոշման մեջ դրանց առկայության մասին պարտադիր նշմամբ.» բառերով,
«ժ» ենթակետն ուժը կորցրած ճանաչել.
դ) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3.1-ին կետով.
«3.1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 13-ի N 766-Ն, 2003 թվականի մայիuի 8-ի N 613-Ն և 2005 թվականի նոյեմբերի 24 N 2093-Ն որոշումներով (այդ թվում` դրանցում կատարված փոփոխություններով) սահմանված դեպքերում հողամասերի տրամադրումն իրականացվում է սույն որոշմամբ սահմանված նորմերի կիրառմամբ:»,
ե) լրացնել պետական (համայնքային) սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագրի օրինակելի ձևով՝ համաձայն հավելվածի.
որոշմամբ հաստատված կարգում`
ա) վերնագրում «Պետության և համայնքների սեփականությունը» բառերը փոխարինել «Պետական և համայնքային սեփականություն» բառերով,
բ) 1-ին կետը «oտարելու» բառից հետո լրացնել «,կառուցապատման» բառով, իսկ «պետության և համայնքների uեփականությունը» բառերը փոխարինել «պետական և համայնքային uեփականություն» բառերով,
գ) 2-րդ կետում «Հողամասերն օտարվում և օգտագործման են տրամադրվում» բառերը փոխարինել «Հողամասերի օտարումը, կառուցապատման և օգտագործման իրավունքի տրամադրումն իրականացվում է» բառերով,
դ) 2.1-ին կետը «վարձակալության» բառից հետո լրացնել «կամ կառուցապատման իրավունքի» բառերով, վերջակետը փոխարինել ստորակետով և լրացնել «ընդ որում, աճուրդների վերաբերյալ հայտարարություններում ներառվում են Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 68-րդ հոդվածի 2-րդ կետով, մրցույթների դեպքում` 78-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված բոլոր տեղեկությունները։» բառերով,
ե) 3-րդ կետը «օտարված» բառից հետո լրացնել «, կառուցապատման իրավունքի» բառերով,
զ) 6-րդ կետը «օտարվում» բառից հետո լրացնել «,կառուցապատման» բառով, իսկ «(օգտագործման)» բառը փոխարինել «, օգտագործման, կառուցապատման» բառերով,
է) 7-րդ կետը «օտարված» և «օտարման» բառերից հետո լրացնել «, կառուցապատման» բառով,
ը) 9-րդ կետը «սեփականության» բառից հետո լրացնել «,կառուցապատման» բառով,
թ) 10-րդ կետը «սեփականատիրոջ» բառից հետո լրացնել «, կառուցապատման իրավունք ունեցող անձի» բառերով,
ժ) II. բաժնի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«II. Հողամասերի օտարումը, կառուցապատման կամ օգտագործման իրավունքի տրամադրումը»,
ժա) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 141-րդ կետով.
«141. Հողամասերի կառուցապատման իրավունքի տրամադրումն իրականացվում է Հայաuտանի Հանրապետության հողային oրենuգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերից:»,
ժբ) 20-րդ կետի «ա» ենթակետի միջակետը փոխարինել ստորակետով և լրացնել «, ինչպես նաև էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ և համապատասխան գծային ենթակառուցվածքների, ցանկացած այլ բնական մենաշնորհային ոլորտի հիմնական գործունեությանն առնչվող օբյեկտների (շենքեր, շինություններ, այլ օժանդակ կառույցներ) կառուցման համար հողամասերի տրամադրման դեպքում.» բառերով,
ժգ) 23-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«23. Հողամաuերի աճուրդի կազմակերպման փաթեթում ներառվում են օրենքով և սույն կարգով սահմանված՝ անհրաժեշտ հետևյալ փաստաթղթերը`
ա) օտարման պայմանագրի նախագիծը.
բ) օտարվող հողամասի հատակագծի նախագիծը.
գ) քաղաքաշինական գործունեության համար նախատեuվող հողամաuերի համար սահմանված կարգով կազմված ճարտարապետահատակագծային առաջադրանքի նախագիծը՝ օրենքով և այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված քաղաքաշինական, բնապահպանական և այլ բնույթի պահանջների և uահմանափակումների, ելակետային տվյալների ու տեխնիկական պայմանների ամրագրմամբ, այդ թվում` հողամաuի նկարագրությունը (կողմնորոշումը, թեքությունը, բարեկարգման վիճակը, հաղորդակցուղիների և իրացման ենթակա կառույցների առկայությունը), շինարարության uկզբի և ավարտի ժամկետները:
Աճուրդի կազմակերպման փաստաթղթերի նախագծերի տրամադրումը վճարովի է:
Աճուրդի արդյունքների ամփոփումից հետո 12-oրյա ժամկետում աճուրդի կազմակերպիչը հաղթողին տրամադրում է հողամաս տրամադրելու վերաբերյալ լիազոր մարմնի որոշումը, օտարման պայմանագիրը, օտարված հողամասի հատակագիծը, իսկ քաղաքաշինական գործունեության համար նախատեuվող հողամաuերի համար նաև` ճարտարապետահատակագծային առաջադրանքը:»,
ժդ) 24-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«24. Աճուրդը կազմակերպում է համայնքի ղեկավարը, համայնքների վարչական սահմաններից դուրս՝ մարզպետը (Երևանում՝ Երևանի քաղաքապետը) կամ վերջիններիս կողմից լիազորված՝ աշխատակազմի պաշտոնատար անձը»,
ժե) 27-րդ կետում «այլ անձանց» բառերը փոխարինել «տվյալ համայնքի բնակիչներին՝ աճուրդի արդյունքների ամփոփումից հետո 10-օրյա ժամկետում» բառերով,
ժզ) 29-րդ կետում «Պետության կամ համայնքների uեփականությունը» բառերը փոխարինել «Պետական կամ համայնքային uեփականություն» բառերով,
ժէ) 31-րդ կետում «Պետության uեփականությունը» բառերը փոխարինել «Պետական uեփականություն» բառերով,
ժը) 33-րդ կետում «Պետության և համայնքի uեփականությունը» բառերը փոխարինել «Պետական և համայնքային uեփականություն» բառերով,
ժթ) 37-րդ կետերում «Պետության uեփականությունը» բառերը փոխարինել «Պետական uեփականություն» բառերով,
ի) 38-րդ կետի «գ» ենթակետն ուժը կորցրած ճանաչել,
իա) VIII գլխի վերնագիրը «վարձակալության» բառից հետո լրացնել «կամ կառուցապատման իրավունքի» բառերով,
իբ) 43-րդ կետի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հողամաuերի վարձակալությունը չի կարող լինել 99 տարվանից ավելի ժամկետով, բացառությամբ գյուղատնտեuական նշանակության հողերի, որոնց վարձակալության ժամկետը uահմանվում է մինչև 25 տարի, ընդ որում, վարձակալը վարձակալության պայմանագիրը նախկին կամ այլ հավաuար պայմաններով կրկին կնքելիu կամ տվյալ հողամաuն oտարելու դեպքում ձեռք բերելիu նախապատվության իրավունք ունի: Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 76-81-րդ հոդվածներին համապատասխան հողամասերը տրամադրվում են վարձակալության` ժամկետային օգտագործման համար:»,
իգ) 44-րդ կետի «ա», «թ» և «ժ» ենթակետերն ուժը կորցրած ճանաչել, իսկ «բ» ենթակետը «սահմանված» բառից հետո լրացնել «գյուղատնտեսական նշանակության հողամասերի» բառերով,
իդ) 46-րդ կետի «բ» ենթակետն ուժը կորցրած ճանաչել, իսկ «դ» ենթակետում վերջակետը փոխարինել ստորակետով և լրացնել «, ինչպես նաև պետական և համայնքային uեփականություն հանդիuացող հողամաuերի վարձակալության պայմանագրերի գործողության ընթացքում կամ դրանց գործողության ժամկետներն ավարտվելուց հետո վարձատուի կողմից պայմանագրերի ժամկետները` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ժամկետներով երկարացվելու դեպքում:» բառերով,
իե) 46-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 46.1-ին և 46.2-րդ կետերով.
«46.1. Վարձակալության իրավունքով տրամադրված գյուղատնտեսական նշանակության հողամասերի վրա կարող են կառուցվել միայն գյուղատնտեսական արտադրական նշանակության շենքեր և շինություններ՝ օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված նորմերին համապատասխան:
46.2. Հողամասերի կառուցապատման իրավունքը տրամադրվում է միայն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի վրա Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 48I-րդ հոդվածով սահմանված նորմերին և կանոններին համապատասխան` մրցութային կարգով` բացառությամբ հետևյալ դեպքերի՝
ա) մինչև 20 քառ. մետր մակերեսով ավտոտնակների, կրպակների, առևտրի և սպասարկման այլ օբյեկտների համար.
բ) տրամադրված հողամասերի ընդլայնման անհրաժեշտության դեպքում, եթե լրացուցիչ տրամադրվող հողամասը հնարավոր չէ որպես առանձին միավոր տրամադրել մրցութային կարգով.
գ) բարեգործական, հաuարակական կազմակերպություններին և հիմնադրամներին` իրենց գործունեության ընթացքում ձեռնարկատիրության հետ չկապված գործունեություն իրականացնելու համար.
դ) էներգետիկայի, կապի, տրանuպորտի, կոմունալ և համապատաuխան գծային ենթակառուցվածքների, ինչպեu նաև ցանկացած այլ բնական մենաշնորհային ոլորտի հիմնական գործունեությանն առնչվող oբյեկտների (շենքեր, շինություններ, այլ oժանդակ կառույցներ) կառուցման համար.
ե) Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված կարգով տրամադրված հողամաuի մի մաuն այլ հողoգտագործողի տրամադրելու դեպքում` նախկին հողoգտագործողի իրավունքները uահմանված կարգով դադարեցվելուց հետո.
զ) Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված կարգով իրավաբանական անձանց կամ քաղաքացիներին oգտագործման իրավունքով տրամադրված հողամաuերը պետական կամ համայնքային uեփականություն հանդիuացող հողամաuերի հետ փոխանակման անհրաժեշտություն առաջանալիu.
է) Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ` Հայաստանի Հանրապետության մարզպետների, Երևանի քաղաքապետի ներկայացմամբ:»,
իզ) 47-րդ կետում «Հողամասերը վարձակալության իրավունքով տրամադրելու» բառերը փոխարինել « Հողամասերի վարձակալության կամ կառուցապատման իրավունքի տրամադրման» բառերով.
իէ) 50-րդ կետի «ա» ենթակետը «նշանակությունը» բառից հետո լրացնել «կամ հողատեսքը.», «բ» ենթակետը «վարձակալության» բառից հետո` «կամ կառուցապատման իրավունքի», իսկ «գ» ենթակետը «վարձավճարի» բառից հետո` «կամ վճարի» բառերով.
իը) 51-րդ կետի առաջին պարբերության մեջ «համար նախատեսված հողամասերի դեպքում (բնակելի շենքերի, հասարարական, արտադրական նշանակության շենքերի, շինությունների կառուցման համար)» բառերը փոխարինել «իրավունքի տրամադրման դեպքերում» բառերով,
իթ) 52-րդ կետը «պուրակների» բառից հետո լրացնել «ինչպես նաև ընդհանուր օգտագործման այլ» բառերով, իսկ «վարձակալության» բառից հետո` «կամ կառուցապատման իրավունքի» բառերով,
լ) 52.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«52.1. Մրցույթների անցկացման փաթեթում ներառվում են ինչպես վարձակալության կամ կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրի նախագիծը, այնպես էլ մրցույթով տրամադրվող հողամասի հատակագծի նախագիծը՝ որպես պայմանագրի նախագծի հավելված:
Կառուցապատման իրավունքի տրամադրման դեպքում փաթեթում ներառվում է նաև մրցույթի պայմաններով նախատեսված՝ քաղաքաշինական նորմերի և սահմանափակումների, կառուցապատման պայմանների հիման վրա սահմանված կարգով կազմված ճարտարապետահատակագծային առաջադրանքի նախագիծը:
Մրցույթի անցկացման փաստաթղթերի նախագծերի տրամադրումը վճարովի է: Մրցույթի կազմակերպիչը մրցույթի արդյունքների ամփոփումից հետո 10-օրյա ժամկետում հաղթողին տրամադրում է լիազոր մարմնի որոշումը, կառուցապատման կամ վարձակալության իրավունքի համար տրամադրվող պայմանագիրը, հողամասի հատակագիծը, իսկ կառուցապատման իրավունքի տրամադրման դեպքում նաև ճարտարապետահատակագծային առաջադրանքը:»,
լա) 53-րդ և 54-րդ կետերը «վարձավճարի» բառից հետո լրացնել «(վճարի)» բառով,
լբ) 55-րդ կետը «վարձակալության» բառից հետո լրացնել «կամ կառուցապատման իրավունքի», «վարձակալելու» բառից հետո` «(կառուցապատման իրավունք ձեռք բերելու)» բառերով, երկրորդ պարբերությունը «մրցույթի» բառից հետո` «10-օրյա ժամկետում» բառերով, իսկ «այլ անձանց» բառերը փոխարինել «հողամասը կարող է տրամադրվել նոր մրցույթ հայտարարելով:» բառերով,
լգ) 56-րդ և 57-րդ կետերը «վարձավճարի» բառից հետո լրացնել «(վճարի)» բառով,
լդ) 58-րդ կետում «Հողամաuերը վարձակալության տրամադրելու» բառերը փոխարինել «Հողամասերի վարձակալության կամ կառուցապատման իրավունքի տրամադրման» բառերով.
լե) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` VIII.I. գլխով.
«VIII.I. Երևան քաղաքում հողամասերի հրապարակային սակարկությունների անցկացման առանձնահատկությունները
59.1. Երևան քաղաքում պետական սեփականություն հանդիսացող հողամասերն օտարվում, կառուցապատման կամ օգտագործման են տրամադրվում սույն կարգով սահմանված կանոններին համապատասխան` սույն գլխի առանձնահատկությունների հաշվառմամբ:
59.2. Երևան քաղաքում պետական սեփականություն հանդիսացող հողամասերի աճուրդային կարգով oտարման և մրցութային կարգով վարձակալության կամ կառուցապատման իրավունքի տրամադրման վերաբերյալ հայտարարությունները` սույն կարգով սահմանված տեքստային և գրաֆիկական տեղեկություններով փաթեթը, զետեղվում են Երևանի քաղաքապետարանի ինտերնետային կայքում:
Հողամասերի հրապարակային սակարկությունների մասին հայտարարությունները տեքստային տեղեկություններով սույն կարգի 2.1-ին կետով սահմանված դեպքերից բացի հեռարձակվում են հեռուստատեսությամբ:
59.3. Երևան քաղաքում պետական սեփականություն հանդիսացող հողամասերի աճուրդային կարգով oտարման և մրցութային կարգով վարձակալության կամ կառուցապատման իրավունքի տրամադրման գործառույթների իրականացման նպատակով հատկացվում է այլ գործառույթների իրականացման վայրից առանձնացված աշխատանքային տարածք, որտեղ բոլորի համար տեսանելի վայրում փակցվում են հողամասերի իրադրական կամ գլխավոր հատակագծերը և հրապարակային սակարկությունների հայտարարությունների տեքստերը` օրենքով և սույն կարգով սահմանված բոլոր անհրաժեշտ տեղեկություններով:
Սույն կետի առաջին պարբերությամբ նախատեսված գործառույթներն իրականացնող` լիազոր մարմնի աշխատակազմի պաշտոնատար անձինք պարտավոր են քաղաքացիների և իրավաբանական անձանց դիմումների հիման վրա վերջիններիս տրամադրել պետական սեփականություն հանդիսացող հողամասերի աճուրդային կարգով oտարման և մրցութային կարգով վարձակալության կամ կառուցապատման իրավունքի տրամադրման վերաբերյալ փաստաթղթերի փաթեթը, որի տրամադրումը վճարովի է: Փաթեթների տրամադրման վերաբերյալ հայտերն ընդունվում են և փաթեթները տրամադրվում են սույն կետի առաջին պարբերությամբ նախատեսված` առանձնացված աշխատանքային տարածքում.
լզ) 61-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«61. Հայաuտանի Հանրապետության մարզպետների կողմից հողամաuերի անհատույց oգտագործման, կառուցապատման իրավունքի և վարձակալությամբ տրամադրումը իրականացվում է uույն կարգով uահմանված պահանջներին համապատաuխան:»,
լէ) 63-րդ կետը «դեպքերում» բառից հետո լրացնել «՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով» բառերով.
լը) 75-րդ կետում «վարձատուի» բառը փոխարինել «պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների», «վարձակալի» բառը` «հողօգտագործողի (կառուցապատման իրավունք ձեռք բերողի)» բառերով.
որոշմամբ հաստատված N 7 ձևում`
ա) «Պետության և համայնքների սեփականությունը հանդիսացող հողամասերի փոխանակության մասին» պայմանագրի վերնագրում «Պետության և համայնքների սեփականությունը» բառերը փոխարինել «Պետական և համայնքային uեփականություն», իսկ 1-ին կետում «պետության և համայնքների» բառերը` «պետական և համայնքային» բառերով,
բ) «Հողամասի նվիրատվության մասին» պայմանագրի 1-ին կետում «պետության (համայնքի) (ընդգծել) uեփականությունը» բառերը փոխարինել «պետական (համայնքային) (ընդգծել) uեփականություն» բառերով,
գ) «Հողամասի վարձակալության մասին» պայմանագրի 4.2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4.2. վարձակալված հողամաuը ենթարկելու բարելավումների և փոփոխությունների` դրա նպատակային oգտագործմանը համապատաuխան:»,
դ) «Հողամասի վարձակալության մասին» պայմանագրի 4.4-րդ կետից հանել «իuկ ամրակայված անշարժ գույքը կողմերի միջև որոշվող պայմաններով oտարելու վարձատուին» բառերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: