26 Մայիսի 2006, 825 - Ն
ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ ԲՈՒԺՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԵՎ ԲՈՒԺԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԲՈՒԺԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԵՎ ԱՅԴ ՆՊԱՏԱԿՈՎ ԴՐԱՆՑ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԻՆ ՆԵՐԳՐԱՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
«Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել՝
ա) կալանավորված անձանց և դատապարտյալների բուժսանիտարական և բուժկանխարգելիչ օգնությունը կազմակերպելու, առողջապահական մարմինների բուժական հիմնարկներից օգտվելու և այդ նպատակով դրանց բժշկական անձնակազմին ներգրավելու կարգը` համաձայն N 1 հավելվածի.
բ) պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների ցանկը` համաձայն
N 2 հավելվածի.
գ) թերապևտիկ բնույթի հիվանդների նկատմամբ դինամիկ հսկողության, հոգեկան հիվանդների նկատմամբ դինամիկ հսկողության, հոգեակտիվ նյութերից (թմրամիջոցներ, ալկոհոլ, տոքսիկ և այլ նյութեր) կախվածություն և հակում ունեցող հիվանդների նկատմամբ դինամիկ հսկողության, մաշկային հիվանդություններով և սեռավարակներով տառապող հիվանդների նկատմամբ դինամիկ հսկողության, աղիքային վարակիչ հիվանդություններով տառապող հիվանդների նկատմամբ դինամիկ հսկողության ժամանակացույցերը՝ համաձայն համապատասխանաբար NN 3, 4, 5, 6 և 7 հավելվածների:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: