27 Ապրիլի 2006, 822 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 27-Ի N 209 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի «Մասնավորեցվող պետական գույքի հաշվեկշռային մեթոդով գնահատման կարգի մասին» N 209 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները`
ա) որոշման և որոշմամբ հաստատված կարգի վերնագրերը, ինչպես նաև որոշման և որոշմամբ հաստատված կարգի 1-ին կետերը «հաշվեկշռային» բառից հետո լրացնել «և շուկայական» բառերով.
բ) որոշմամբ հաստատված կարգի`
4-րդ կետից հանել «, ինչպես նաև դրամի նկատմամբ ԱՄՆ-ի մեկ դոլարի փոխարժեքի» բառերը,
6-րդ կետի երրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Գփ1-ը ընդունվում է հավասար 94,34-ի»,
7-րդ կետի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Գփ2-ը ընդունվում է հավասար 1,23-ի»,
8-րդ կետի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Գփ3-ը` ըստ տարիների հավասար է.
Հիմնական միջոցի ձեռքբերման տարեթիվը
1995
1996
1997
1998
1999
2000
2001
2002
2003
2004
2005
Հետագա տարիներ
Գփ3
1,23
1,21
1,03
1,00
1,00
1,00
1,00
1,00
1,00
1,00
1,09
1,00 9-րդ կետի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Գփ4-ը ընդունվում է հավասար 1,01-ի».
10-րդ կետի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Գփ5-ը ընդունվում է հավասար 1,23-ի».
14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«14. Անշարժ գույքը ենթակա է գնահատման «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» Հայաստանի Հանրապեության օրենքով սահմանված կարգով, ընդ որում, եթե անշարժ գույքի գնահատման և մասնավորեցման կամ օտարման ներկայացնելու միջև ժամկետը գերազանցում է մեկ տարին` անշարժ գույքը ենթակա է կրկին գնահատման` սույն կետով սահմանված կարգով:
Հողամասի գինը որոշվում է «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» Հայաստանի Հանրապեության օրենքով սահմանված կարգով:»,
16-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,
22-րդ կետում «ստորագրում են գնահատող հանձնաժողովի բոլոր անդամները, իսկ եզրափակիչ ակտը հաստատում է գնահատող կազմակերպության ղեկավարը» բառերը փոխարինել «ստորագրվում են գնահատողի (գնահատողների) և հաստատվում գնահատող կազմակերպության կողմից» բառերով,
22-րդ կետով սահմանված հիմնական միջոցների գնահատման ակտերի NN 1-6 ձևերը և եզրափակիչ ակտի N 7 ձևը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: