Կառավարության որոշումներ

6 Մայիսի 2004, 618 - Ա

ԵՐԵՎԱՆԻ ԱՐՑԱԽԻ ՓՈՂՈՑԻ NN 8/2 ԵՎ 8/3 14-ՀԱՐԿԱՆԻ ՎԹԱՐԱՅԻՆ ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԵՐԻ ԱՄՐԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հաշվի առնելով Երևանի  Արցախի փողոցի NN 8/2 և  8/3 շենքերի խիստ վթարային վիճակը և  շենքերի ամրացման աշխատանքների իրականացման հրատապությունը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը    ո ր ո շ ու մ     է.
 1. Երևանի Արցախի փողոցի NN 8/2 և 8/3 բնակելի շենքերի ամրացման աշխատանքների պատվիրատու ճանաչել Երևանի քաղաքապետին:
 2. Լիազորել Երևանի քաղաքապետին «Հայկական սեյսմակայուն շինարարության և կառուցվածքների պահպանման գիտահետազոտական ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել պայմանագիր` Երևանի Արցախի փողոցի NN 8/2 և 8/3 վթարային բնակելի շենքերի ամրացման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերը կազմելու համար՝ պայմանագրում նախատեսելով աշխատանքների իրականացման նկատմամբ պարտադիր հեղինակային հսկողության մասին պայման:
        3. Սահմանել, որ Երևանի Արցախի փողոցի NN 8/2 և  8/3 վթարային բնակելի շենքերի ամրացման աշխատանքների իրականացման համար նախատեսվում է 200 մլն դրամ, որից` 86,8 մլն դրամը` «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 08 խմբի 02 ենթախմբով Երևանի քաղաքապետարանին բնակարանային շինարարության համար նախատեսված միջոցների, իսկ 113,2 մլն դրամը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 5-ի N 153-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի «ա» ենթակետով նախատեսված ֆինանսական միջոցների հաշվին:
 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: