27 Ապրիլի 2006, 820 - Ն
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄՐՑՈՒՅԹՈՎ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ (ՕՏԱՐԵԼՈՒ ) ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 669 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի «զ» կետը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել`
ա) պետական գույքը մրցույթով մասնավորեցնելու (օտարելու) կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.
բ) պետական գույքի մասնավորեցման (օտարման) մրցույթի մասնակցության հայտի ձևը` համաձայն N 2 հավելվածի.
գ) մրցութային հանձնաժողովի կողմից կազմվող մրցույթի արդյունքների ամփոփման արձանագրության ձևը` համաձայն N 3 հավելվածի.
դ) մրցույթի մասնակցության հայտերի գրանցման հատուկ գրանցամատյանի ձևը` համաձայն N 4 հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության
1998 թվականի հոկտեմբերի 29-ի «Մրցույթով (այդ թվում` միջազգային մրցույթով) պետական գույքի մասնավորեցման կարգը հաստատելու մասին» N 669 որոշումը:
- Հունվար
- Փետրվար
- Մարտ
- Ապրիլ
- Մայիս
- Հունիս
- Հուլիս
- Օգոստոս
- Սեպտեմբեր
- Հոկտեմբեր
- Նոյեմբեր
- Դեկտեմբեր