Կառավարության որոշումներ

22 Ապրիլի 2004, 535 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 18-Ի N 48 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը    ո ր ո շ ու մ     է.
        1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունվարի 18-ի «Հայաստանի Հանրապետության պետական և համայնքների բյուջեների կատարման կարգը հաստատելու մասին» N 48 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`
        որոշմամբ հաստատված կարգի 28-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
        «Ելնելով բյուջետային ծախսերի գործառական դասակարգման առանձին ծրագրերի գծով առաջացող պարտավորությունների յուրահատկություններից` ՏԳԲ ներկայացված նախահաշիվ կարող է համարվել նույն ծրագրի գծով տվյալ տարվա ընթացքում ֆինանսավորման նպատակով կենտրոնական գանձապետարանի կողմից փոխանցված գումարների մեծությունը: Տվյալ բյուջետային տարվա համար համապատասխան ծրագրերի ցանկը հաստատում է նախարարությունը»:
        2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: