22 Ապրիլի 2004, 524 - Ն
«ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՈԼՈՐՏԻ ԳԾՈՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ, ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՑԱՆՑԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳԾՈՎ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» No 216 Ն որոշման 22-րդ կետի «բ» ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել « Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 11 խմբի 06 ենթախմբի «02. «Տեղեկատվական վերլուծական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից բնապահպանական ոլորտի գծով վերլուծական տեղեկատվական աշխատանքների, համակարգչային ցանցի սպասարկման և զարգացման գծով պետական պատվեր» ծրագրով նախատեսված միջոցների հաշվին իրականացվող 2004 թվականի պետական պատվերը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։