Կառավարության որոշումներ

14 Ապրիլի 2004, 549 - Ն

ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԲԱԶԱՅԻ ԱՅԼ ՆՎԱԶԵՑՈՒՄՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 471-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը    ո ր ո շ ու մ     է.
        Սահմանել, որ`
        ա) էլեկտրական և ջերմային էներգիայի արտադրության (ներառյալ դրանց համակցված արտադրությունը), էլեկտրական և ջերմային էներգիայի, բնական գազի փոխադրման (հաղորդման), բաշխման, էլեկտրական էներգիայի ու բնական գազի ներկրման և արտահանման գործունեության լիցենզիա ունեցող ու դրանց հիման վրա էլեկտրական և ջերմային էներգիայի, բնական գազի առուվաճառք իրականացնող ընկերությունների նվազագույն շահութահարկի հաշվարկման համար «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 471-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված կարգով որոշվող հասույթը (այսուհետ՝ հասույթ) նվազեցվում է նախորդ ամսվա ընթացքում այդ գործունեությունների արդյունքում արտադրանքի իրացմանը համապատասխան հաշվեգրված գնովի էներգակիրների (էլեկտրական էներգիա, բնական գազ, միջուկային վառելիք, մազութ) արժեքի (առանց ավելացված արժեքի հարկի) և նույն ժամանակահատվածում հիմնական միջոցների համար հաշվարկված ամորտիզացիոն մասհանումների չափով: Ընդ որում, ամորտիզացիոն մասհանումների գումարը չի կարող գերազանցել հասույթի և գնովի էներգակիրների ձեռքբերման արժեքի տարբերության 50 տոկոսը.
        բ) քաղաքային մարդատար էլեկտրատրանսպորտով (տրոլեյբուս, տրամվայ, մետրո և ճոպանուղի) ուղևորների փոխադրման ծառայություններ մատուցող ընկերությունների նվազագույն շահութահարկի հաշվարկման համար հասույթը նվազեցվում է նախորդ ամսվա ընթացքում էլեկտրաէներգիայի ձեռքբերման արժեքի (առանց ավելացված արժեքի հարկի) և նույն ժամանակահատվածում հիմնական միջոցների համար հաշվարկված ամորտիզացիոն մասհանումների չափով: Ընդ որում, ամորտիզացիոն մասհանումների գումարը չի կարող գերազանցել հասույթի և էլեկտրաէներգիայի ձեռքբերման արժեքի տարբերության 50 տոկոսը.
        գ) կրթության և առողջապահության, թերթերի ու ամսագրերի տպագրության և իրացման, թանկարժեք քարերի մշակման ոլորտներում գործունեություն իրականացնող ընկերությունների, իսկ մինչև 2006 թվականի հունվարի 1-ը` նաև ոռոգման և խմելու ջրի մատակարարման գործունեություն իրականացնող ընկերությունների համար հասույթը նվազեցվում է դրա ամբողջ մեծության չափով:

 

Արխիվ

2025

2024
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր