Կառավարության որոշումներ

27 Հուլիսի 2006, 1112 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 13-Ի N 614-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաuտանի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 13-ի «Ժամանակավոր օթևանի տրամադրման կարգը և պայմանները հաստատելու մասին»

N 614-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) որոշման 1-ին կետում «համաձայն հավելվածի» բառերը փոխարինել «համաձայն N 1 հավելվածի» բառերով.

2) որոշումը 1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 1.1-ին կետով.

«1.1. Հաստատել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին ժամանակավոր օթևան տրամադրելու կարգը և պայմանները` համաձայն N 2 հավելվածի».

3) որոշման 1-ին կետով հաստատված ժամանակավոր օթևանի տրամադրման կարգում և պայմաններում`

ա) 1-ին կետը «անօթևան» բառից հետո լրացնել «ինչպես նաև ընտանիքում բռնության ենթարկված կամ թրաֆիքինգի հետևանքով» բառերով,

բ) 3-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3.1-ին կետով.

«3.1. Հայերենին չտիրապետող անձանց, հնարավորության դեպքում, աջակցությունը տրամադրվում է իրենց համար հասկանալի լեզվով»,

գ) 5-րդ կետը «պայմաններ» բառից հետո լրացնել «վստահության հեռախոս» բառերով,

դ) 6-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 6.1-ին կետով.

«6.1. Օթևանը, անհրաժեշտության դեպքում, տրամադրվում է նաև բռնության ենթարկված անձի երեխային` նրա օթևանում գտնվելու ընթացքում»,

ե) 11-րդ կետը «գործակալությունը» բառից հետո լրացնել «իսկ վստահության հեռախոսի միջոցով տեղեկություններ ստանալու դեպքում կազմակերպությունը» բառերով,

զ) 12-րդ կետում «գործակալությունն» բառը փոխարինել գործակալությունը կամ կազմակերպությունն» բառերով,

է) 14-րդ կետը «գործակալությունը» բառից հետո լրացնել «կամ կազմակերպությունը» բառերով,

ը) 16-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «թ» ենթակետով.

«թ) անձի նկատմամբ կիրառված բռնության տեսակը` բռնության առկայության դեպքում»,

թ) 27-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «թ» և «ժ» ենթակետերով.

«թ) բռնության ենթարկված անձի հետ կազմակերպությունում գտնվող երեխային` ուսման հետ կապված խնդիրները կարգավորելու հարցում,

ժ) անձի սոցիալական ադապտացիան (հարմարումը) ապահովելու նպատակով` ընտանիքի անդամների հետ սոցիալ-հոգեբանական աշխատանքի միջոցով ընտանիքում բարենպաստ մթնոլորտի վերականգնմանը»,

ժ) 28-րդ կետի «դ» ենթակետը «հիման վրա» բառերից հետո լրացնել «բացառությամբ ընտանիքում բռնության ենթարկված անձանց» բառերով.

4) որոշումը լրացնել նոր` N 2 հավելվածով` համաձայն հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: