Կառավարության որոշումներ

20 Հուլիսի 2006, 1110 - Ն

«ՀԱՄՈ ԲԵԿՆԱԶԱՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ «ՀԱՅՖԻԼՄ» ԿԻՆՈՍՏՈՒԴԻԱ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈ- ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՆՎԱ- ՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱ- ԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 17-Ի N 417 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. «Համո Բեկնազարյանի անվան «Հայ‎ֆիլմ» կինոստուդիա» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանել «Հայաստանի ազգային կինոկենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 17-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 417 որոշման մեջ կատարել հետ—յալ փոփոխությունները և լրացումները`

որոշման`

ա) 1-ին կետում «վերակազմակերպել «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» բառերը փոխարինել «վերակազմակերպել «Հայաստանի ազգային կինոկենտրոն» բառերով.

բ) 2-րդ կետում «ներառելով «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» բառերը փոխարինել «ներառելով «Հայաստանի ազգային կինոկենտրոն» բառերով.

գ) 3-րդ կետի առաջին պարբերությունում «հանձնել «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» բառերը փոխարինել «հանձնել «Հայաստանի ազգային կինոկենտրոն» բառերով.

դ) 3-րդ կետի երկրորդ պարբերությունում «ամրացնել «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» բառերը փոխարինել «ամրացնել «Հայաստանի ազգային կինոկենտրոն» բառերով.

ե) լրացնել հետ—յալ բովանդակությամբ նոր` 31-րդ կետով.

«31. «Հայաստանի ազգային կինոկենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնել նաև 13970.2 հազ. դրամ արժողությամբ գույք` բացառությամբ պետական սեփականություն հանդիսացող հողերի, շենքերի, շինությունների և պատմամշակութային նշանակություն ունեցող գույքի:

«Հայաստանի ազգային կինոկենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել նաև Երևանի Տերյան 3ա հասցեում գտնվող շենքի` 47800.0 հազ. դրամ արժողությամբ, 147.6 քառ. մետր մակերեսով և Տերյան 2 հասցեում գտնվող շենքի` 2231.4 հազ. դրամ արժողությամբ, 390 քառ. մետր մակերեսով տարածքները` դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության հետ կնքելով համապատասխան պայմանագիր:».

զ) 4-րդ կետի «բ» և «գ» ենթակետերում «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» բառերը փոխարինել «Հայաստանի ազգային կինոկենտրոն» բառերով.

է) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 41-րդ կետով`

«41. Սահմանել, որ`

ա) «Հայաստանի ազգային կինոկենտրոն» պետական ոչ առ—տրային կազմակերպության գործունեության առարկան և նպատակն է նաև`

արդիական թեմաներով կինոծրագրերի իրականացումը,

ազգային կինոնկարների (այդ թվում` մանուկների և պատանիների համար), ինչպես նաև կինոնկար-դեբյուտների ստեղծումը».

ը) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 42-րդ կետով`

«42. Թույլատրել «Հայաստանի ազգային կինոկենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը նաև իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակը`

հրատարակչական գործ:»։

3. Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարին`

ա) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում «Համո Բեկնազարյանի անվան «Հայ‎ֆիլմ» կինոստուդիա» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության մեջ կատարել սույն որոշումից բխող համապատասխան փոփոխություններ և լրացումներ.

բ) «Հայաստանի ազգային կինոկենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում վերագրանցման և կնիքի փոխման հետ կապված ծախսերը կատարել «Հայաստանի ազգային կինոկենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։