28 Հունվարի 2004, 35 - Ա
«ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱ ԵՎ ԿԱՍԿԱԴ» ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Թույլատրել Երևանի քաղաքապետին Հյուսիսային պողոտայում ընթացող աշխատանքների ֆինանսավորման համար «Հյուսիսային պողոտա և Կասկադ» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը հատկացնել 1000000,0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 13-ի «Երևանի համաքաղաքային որոշ խնդիրների լուծման նպատակով ֆինանսական միջոցներ առանձնացնելու մասին» N 227-Ն որոշման համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 10-ի «Երևանի քաղաքապետարանին արտաբյուջետային հաշիվ բացելու թույլտվություն տալու մասին» N 739 որոշմամբ բացված արտաբյուջետային հաշվին մուտքագրված միջոցների` 2004 թվականի հունվարի 1-ի դրությամբ առկա մնացորդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ներքին տրանսֆերտներ» հոդվածով)։