Կառավարության որոշումներ

8 Ապրիլի 2004, 541 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆՈՐՄԱՏԻՎ ՈՐՈՇՄԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի, Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշման կիրարկումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը    ո ր ո շ ու մ     է.
         1. Հայաստանի Հանրապետության օրենքը կամ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նորմատիվ որոշումը հրապարակվելուց հետո 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում օրենքների, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նորմատիվ որոշումների նախագծերի քննարկման ժամանակ Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ներկայացուցիչը (հարակից զեկուցողը) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության օրենքի կամ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նորմատիվ որոշման (այսուհետ` օրենսդրական ակտ) կիրարկումն ապահովող միջոցառումների մասին Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման նախագիծ:
        2. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման նախագիծ:
        3. Սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նախատեսված` Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումների նախագծերում նշվում են`
        ա) օրենսդրական ակտի կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի ուժի մեջ մտնելու առնչությամբ ընդունվելիք իրավական ակտերի տեսակն ու վերնագրերը,
        բ) իրավական ակտերի նախագծերը ներկայացնելու ժամկետները,
        գ) իրավական ակտերի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովման աղբյուրը,
        դ) իրավական ակտի նախագծի ներկայացման կամ ընդունման համար պատասխանատու պետական կառավարման մարմնի անվանումը:
        4. Այն դեպքերում, երբ օրենսդրական ակտը կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրն ուժի մեջ մտնելու առնչությամբ այլ իրավական ակտերի ընդունման կամ միջոցառումների իրականացման անհրաժեշտություն չի առաջացնում, ապա Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ է ներկայացվում օրենսդրական ակտը կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրն ուժի մեջ մտնելու առնչությամբ այլ իրավական ակտերի ընդունման կամ միջոցառումների իրականացման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանք:
        5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 20-րդ օրը։