27 Հուլիսի 2006, 1062 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ ԵՎ ԾԱԽՍԵՐՆ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵ- ՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 2162-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին և «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածով հաստատված եկամուտների և ծախսերի գումարներն ավելացնել 1,277,963.7 հազ. դրամով:
2. «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ ու 8-րդ հոդվածների աղյուսակներում և N 1 հավելվածի N 1 աղյուսակում կատարել փոփոխություններ` համաձայն NN 1, 3 և 4 հավելվածների, իսկ նույն օրենքի 6-րդ հոդվածի աղյուսակի և N 1 հավելվածի N 24 աղյուսակի ցուցանիշներում` փոփոխություններ` համաձայն NN 2 և 5 հավելվածների:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2162-Ն որոշման NN 2-6 հավելվածներում և N 5 հավելվածի N 18 աղյուսակում կատարել փոփոխություններ` համաձայն NN 1, 2, 3, 4, 6 և 7 հավելվածների:
4. Սահմանել, որ սույն որոշմամբ որպես պետական օժանդակություն նախատեսված գումարները տրամադրվում են համապատասխան սուբյեկտներին որպես դրամաշնորհ` առանց մրցույթի:
5. Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Երևանի քաղաքապետարանին հատկացնել`
ա) Հայաստանի Հանրապետության Անկախության 15-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպման նպատակով բեմահարթակի կառուցման աշխատանքներն իրականացնելու համար` 66,500.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ շինարարության ծախսեր» հոդվածով).
բ) 12,176.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության Անկախության 15-ամյակին նվիրված զորահանդեսի ձայնային սարքավորումների վարձակալության և հրավառության կազմակերպման ծախսերն իրականացնելու նպատակով` «Ձևավորում» պետական փակ բաժնետիրական ընկերությանը որպես պետական օժանդակություն տրամադրելու համար և 35,000.0 հազ. դրամ` Երևան քաղաքում կողմնորոշիչ ցուցանակների պատրաստման և փակցման աշխատանքները կազմակերպելու նպատակով «Երևանտրանս» պետական փակ բաժնետիրական ընկերությանը որպես պետական օժանդակություն տրամադրելու համար (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ ներքին այլ տրանսֆերտային վճարներ» հոդվածով):
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: