8 Ապրիլի 2004, 540 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-ի N 662 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հոկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետությունում արտադրվող և Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների ակցիզային նոր նմուշի դրոշմանիշերով դրոշմավորման մասին» N 662 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները՝
ա) որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «ը» ենթակետով.
«ը) արտադրողների մոտ առկա՝ «2003» թվագրված և ներմուծողների մոտ առկա` «2002» թվագրված նմուշի ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված ապրանքների փաստացի մնացորդների վերադրոշմավորման կարգը` համաձայն հավելվածի».
բ) որոշման 2-րդ կետի «է» ենթակետում «Մաքսատուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16 հոդվածով» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ» բառերով.
գ) որոշման 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «ժա1» ենթակետով. «ժա1) 2004 թվականի հուլիսի 15-ից Հայաստանի Հանրապետությունում արգելվում են՝
Հայաստանի Հանրապետությունում արտադրված` «2003» թվագրված ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված ապրանքների իրացումը,
Հայաստանի Հանրապետություն ներմուծված՝ «2002» թվագրված ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված ապրանքների իրացումը».
դ) որոշման 6-րդ կետի «դ» ենթակետից հանել «և Հայաստանի Հանրապետություն ներմուծվող» բառերը.
ե) որոշումը 6-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «61» կետով.
«61. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահին՝
ա) մինչև 2004 թվականի հունիսի 15-ը հաստատել «2002» թվագրված չօգտագործված և վնասված ակցիզային դրոշմանիշերի դուրսգրման ու ոչնչացման կարգը և ապահովել այդ աշխատանքների կատարումը.
բ) մեկամսյա ժակետում հաստատել Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների ակցիզային դրոշմանիշերի ստացման, պահպանման, հաշվառման, տրամադրման և դրանց նկատմամբ հսկողության իրականացման կարգը՝ համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ու Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հետ».
զ) որոշման 1-ին կետի «գ» ենթակետով հաստատված՝ Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների ակցիզային նոր նմուշի դրոշմանիշերով պարտադիր դրոշմավորման կարգի`
5-րդ կետում «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության համապատասխան տարածքային հարկային տեսչություն (այսուհետ՝ տարածքային հարկային տեսչություն)» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության հարկային տեսչություն (այսուհետ՝ հարկային տեսչություն)» բառերով, իսկ տեքստում «տարածքային հարկային տեսչություն» բառերն ըստ հոլովառության փոխարինել «հարկային տեսչություն» բառերով,
9-րդ կետում «10» թիվը փոխարինել «25» թվով,
11-րդ կետի «դ» ենթակետից հանել «և վճարային» բառերը,
11-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ե» ենթակետով՝
«ե) լիցենզիայի և տարեկան պետական տուրքի վճարման անդորրագրի ու համապատասխանության սերտիֆիկատի (պարտադիր լինելու դեպքում) պատճենները: Լիցենզիայի և տարեկան պետական տուրքի վճարման անդորրագրի պատճենները կարող են չներկայացվել, եթե դրանք տվյալ տարվա համար մեկ անգամ արդեն ներկայացվել են: Համապատասխանության սերտիֆիկատը գործողության յուրաքանչյուր ժամանակահատվածի համար ներկայացվում է մեկ անգամ: Այս դեպքում սույն կետում նշված փաստաթղթերին կից ներկայացվող գրությունում նշվում են այն գրության ամսաթիվը և համարը, որին կից ներկայացվել են այդ պատճենները»,
12-րդ կետի առաջին պարբերությունում «երեք» բառը փոխարինել «յոթ» բառով և պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Ակցիզային դրոշմանիշեր չեն տրամադրվում, եթե դիմումը ներկայացնելու օրվա դրությամբ ակցիզային հարկի գծով գերավճարը քիչ է պահանջվող դրոշմանիշերի համար վճարման ենթակա գումարից կամ արտադրական հզորությունները չեն համապատասխանում պահանջվող դրոշմանիշերի քանակին: Այս դեպքում հայտը կարող է բավարարվել մասնակի՝ գերավճարի գումարին կամ արտադրական հզորություններին համապատասխան»,
12-րդ կետի երկրորդ պարբերությունում «Գործունեությունը նոր սկսող (վերսկսող) անձանց՝ դրոշմավորման ենթակա ապրանքների» բառերը փոխարինել «Ընդ որում,» բառերով, իսկ «եզրակացություն» բառը փոխարինել «տեղեկանքի» բառով,
23-րդ կետի «ա» ենթակետից հանել «և դրանց ձեռքբերման նպատակով վճարված գումարի վերադարձման» բառերը,
24-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«24. Հարկային տեսչությունն ակցիզային դրոշմանիշերի հանձնման վերաբերյալ դիմումն ստանալուց հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում ստուգում է դրոշմանիշերի իսկությունը, իսկ վնասված դրոշմանիշերի դեպքում՝ նաև դրանց համապատասխանությունը «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պահանջներին և ընդունում է որոշում կարգի պահանջներին համապատասխանության մասին:
Դրական որոշման դեպքում՝ ակցիզային դրոշմանիշերի համար վճարված գումարի հաշվին առաջացած գերավճարները ենթակա են հաշվանցման այլ հարկատեսակի գծով առկա հարկային պարտավորությունների մարմանը կամ վերադարձման՝ «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածով սահմանված կարգով:
Բացասական որոշման դեպքում՝ ակցիզային դրոշմանիշերի համար վճարված գումարներն այլ հարկատեսակների գծով առկա հարկային պարտավորությունների մարման նպատակով հաշվանցման կամ վերադարձման ենթակա չեն».
է) որոշման 1-ին կետի «դ» ենթակետով հաստատված՝ Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների ակցիզային նոր նմուշի դրոշմանիշերով պարտադիր դրոշմավորման կարգում`
«Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարություն» բառերն ըստ հոլովառության փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտե» բառերով,
12-րդ կետում «50» թիվը փոխարինել «25» թվով,
16-րդ կետում «3» թիվը փոխարինել «7» թվով,
33-րդ կետի առաջին նախադասությունը լրացնել «ակցիզային դրոշմանիշերի օգտագործման մասին հաշվետվություն ներկայացնելու համար սահմանված ժամկետին հաջորդող 10-օրյա ժամկետում» բառերով,
34-րդ կետի երկրորդ պարբերության երկրորդ նախադասության մեջ «մաքսային պետական կոմիտեն» բառից հետո «երեք» բառը փոխարինել «յոթ» բառով.
36-րդ կետի վերջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Նշված ժամկետում ապրանքների չներմուծման, ինչպես նաև չօգտագործված կամ վնասված ակցիզային դրոշմանիշերի ներմուծման դեպքում՝ հաշվարկված և վճարված պարտադիր վճարների, հարկերի և այլ վճարների գումարները ենթակա չեն հաշվանցման կամ վերադարձման»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: