Կառավարության որոշումներ

27 Հուլիսի 2006, 1046 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 21-Ի N 1129-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոստի 21-ի «Հայաստանի Հանրապետությունում հսկման ենթակա թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների կազմը (ցանկը) հաստատելու մասին» N 1129-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը`

որոշման 1-ին կետով հաստատված կազմի (ցանկի)`

ա) N 1 ցուցակից հանել «D-մեթադոն», «L-մեթադոն», «Մեթադոն» և «Մեթադոն ինտերմեդիատ» բառերը.

բ) N 2 ցուցակը «Կոդեին» բառից հետո լրացնել «D-մեթադոն», «L-մեթադոն», «Մեթադոն», «Մեթադոն ինտերմեդիատ» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: