18 Մարտի 2004, 538 - Ն
ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՀԱՏԱԿԱԳԾԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ՆԱԽԱԳԾՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 216-Ն որոշման 13.1-ին կետի «դ» ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 11 խմբի 04 ենթախմբի «01. Համայնքների հատակագծի մշակման և նախագծման աշխատանքների իրականացում» ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։