27 Հուլիսի 2006, 1040 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱ- ԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 17-Ի N 194-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 17-ի «Հայաստանի Հանրապետության պետական մարմինների ծառայողական ավտոմեքենաների հատկացման, շահագործման և սպասարկման մասին» N 194-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները`
ա) որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության պետական մարմինների ծառայողական ավտոմեքենաների հատկացման, շահագործման և սպասարկման կարգը 59 -րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 510 -րդ կետով.
«510. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդն սպասարկելու համար, բացի սույն կարգի 5-րդ կետով նախատեսված 1 ծառայողական ավտոմեքենայից, լրացուցիչ հատկացվում է ևս 1 ծառայողական ավտոմեքենա:».
բ) որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության պետական մարմինների ծառայողական ավտոմեքենաների սահմանաքանակի աղյուսակի 35-րդ և «Ընդամենը» տողերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«35.ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդ
5
3
2»,
«Ընդամենը
1622
665
957»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։