Կառավարության որոշումներ

22 Ապրիլի 2004, 536 - Ա

«ԱՐԱԳԱԾԻ ԵՐԿԱԹ-ԲԵՏՈՆՅԱ ԿՈՆՍՏՐՈՒԿՑԻԱՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԵՎ ԿԱՊԱՆԻ «ԷԼԵԿՏՐՈՆ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 241-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը    ո ր ո շ ու մ     է.
        1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝
        ա) ապահովել «Արագածի երկաթ-բետոնյա կոնստրուկցիաների արտադրություն» փակ բաժնետիրական և Կապանի «Էլեկտրոն» բաց բաժնետիրական ընկերությունների լուծարումը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության անունից մասնակցելով ընկերությունների բաժնետերերի ընդհանուր ժողովներում լուծարման մասին որոշումների ընդունմանը.
        բ) «Արագածի երկաթ-բետոնյա կոնստրուկցիաների արտադրություն» փակ բաժնետիրական և Կապանի «Էլեկտրոն» բաց բաժնետիրական ընկերությունների լուծարման աշխատանքներն իրականացնելու նպատակով ապահովել լուծարման հանձնաժողովների ստեղծումը` դրանց կազմում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության, լուծարվող բաժնետիրական ընկերությունների գտնվելու վայրի տարածքային կառավարման մարմինների, Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ներկայացուցիչներին:
        2. Լուծարման հանձնաժողովներին՝
        ա) պարտատերերի հետ հաշվարկներն ավարտելուց հետո «Արագածի երկաթ-բետոնյա կոնստրուկցիաների արտադրություն» փակ բաժնետիրական և Կապանի «Էլեկտրոն» բաց բաժնետիրական ընկերությունների դեբիտորական պարտքերի ստացման և այլ պահանջների  իրավունքները  հանձնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 14-ի N 752 որոշմամբ հաստատված կարգի 26-րդ կետին համապատասխան.
 բ) «Արագածի երկաթ-բետոնյա կոնստրուկցիաների արտադրություն» փակ բաժնետիրական և Կապանի «Էլեկտրոն» բաց բաժնետիրական ընկերությունների պարտատերերի պահանջների բավարարումից հետո մնացած պետական բաժնեմասին համապատասխան  գույքը  հանձնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը:
        3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ «Արագածի երկաթ-բետոնյա կոնստրուկցիաների արտադրություն» փակ բաժնետիրական և Կապանի «Էլեկտրոն» բաց բաժնետիրական ընկերությունների լուծարման գործընթացն ավարտելուց հետո Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ ընկերությունների լուծարումից  հետո  մնացած  գույքի  տնօրինման  վերաբերյալ: