27 Հուլիսի 2006, 1030 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԳՈՒՄԱՐՆԵՐՆ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 2162-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` ապահովել «Ճանապարհաշինություն» ԾԻԳ» պետական հիմնարկի համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում բացված հաշվին «Դավիթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից պահված 10,997.7 հազ. դրամ տուգանքի փոխանցումը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
2. «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածով հաստատված`
ա) եկամուտների գումարն ավելացնել 10,997.7 հազ. դրամով,
բ) ծախսերի գումարն ավելացնել 10,997.7 հազ. դրամով:
3. «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ, 7-րդ և 8-րդ հոդվածների աղյուսակներում և N 1 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն համապատասխանաբար NN 1, 2, 3 և 4 հավելվածների, իսկ նույն օրենքի N 1 հավելվածի N 16 աղյուսակում` փոփոխություններ և լրացումներ` համաձայն N 5 հավելվածի:
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2162-Ն որոշման NN 2, 3, 4, 5 և 6 հավելվածներում կատարել փոփոխություններ` համաձայն համապատասխանաբար NN 1, 2, 3, 4 և 7 հավելվածների, իսկ նույն որոշման N 5 հավելվածի N 15 աղյուսակում` փոփոխություններ և լրացումներ` համաձայն N 6 հավելվածի:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: