Կառավարության որոշումներ

20 Հուլիսի 2006, 1029 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31-Ի N 1929-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 31-ի «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան» պետական հիմնարկը վերակազմակերպելու և «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին» N 1929-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

ա) որոշման 2-րդ կետով հաստատված «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի.

բ) որոշման 5-րդ կետի «ե» և «է» ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ե) հրատարակչական գործ, տպագրական գործ և պատճենահանում»,

«է) համալսարանի կանոնադրական խնդիրների հետ կապված մշակութային միջոցառումների իրականացում».

գ) որոշման 5-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «թ» և «ժ» ենթակետերով`

«թ) լեզուների տարբեր մակարդակի ուսուցման դասընթացների, թարգմանչական, ուսումնական գործընթացից բխող տուրիստական ու համալսարանին հանձնված կամ պատկանող տարածքներում հանգստի ծառայությունների կազմակերպում և մատուցում,

ժ) ուսումնական պրոցեսով պայմանավորված տեղեկատվական ծառայությունների մատուցում»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: