20 Հուլիսի 2006, 1106 - Ն
ԾԱՆՐԱՔԱՇ ԲԵՌՆԵՐ ՓՈԽԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ, ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԵԶՐԱՉԱՓԵՐԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ՈՒ ԵՐԿՈՒ ԵՎ ԱՎԵԼԻ ԿՑՈՐԴՆԵՐԻ ՀԵՏ ՄԻԱՍԻՆ ԱՎՏՈԳՆԱՑՔԻ ԿԱԶՄՈՒՄ ՇԱՀԱԳՈՐԾՎՈՂ ՏՐԱՆՍ- ՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի «ժզ» ենթակետի կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել`
ա) ծանրաքաշ բեռներ փոխադրելու համար օգտագործվող, ճանապարհային երթևեկության կանոններով սահմանված եզրաչափերը գերազանցող ու երկու և ավելի կցորդների հետ միասին ավտոգնացքի կազմում շահագործվող տրանսպորտային միջոցների երթևեկության կանոնները` համաձայն N 1 հավելվածի.
բ) ծանրաքաշ և մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցների չափորոշիչները` համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: