Կառավարության որոշումներ

16 Հունիսի 2006, 1103 - Ն

ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻՆ, ԸՍՏ ՆՐԱՆՑ ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԻ, ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի պահանջների կատարումն ապահովելու նպատակով, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 25-ի «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի պահանջների կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1389-Ա որոշման 5-րդ կետի պահանջները և համապատասխան համայնքների ավագանիների որոշումները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներին, ըստ նրանց գտնվելու վայրի, համաձայն NN 1 և 2 հավելվածների, անհատույց տրամադրել համապատասխան աշխատանքային տարածքներ (Երևան քաղաքում` յուրաքանչյուր հանձնաժողովին` առնվազն մեկ աշխատասենյակ` մշտական հիմունքներով, իսկ ընտրությունների ժամանակահատվածում` ևս 2 ժամանակավոր աշխատասենյակ, մարզերում` առնվազն 3 աշխատասենյակ` մշտական հիմունքներով):

2. Երևանի քաղաքապետին և Հայաստանի Հանրապետության մարզպետներին` մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման կատարումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: