27 Հուլիսի 2006, 1098 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԵՐԵՎԱՆԻ) ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱ- ՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ՀՈՂԵՐԻ), ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ ՊԵՏԱ- ԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՈՒՄԻՑ ՍՏԱՑՎՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 57-րդ հոդվածի 6-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության համայնքների (բացառությամբ Երևանի) վարչական տարածքում գտնվող` պետական սեփականություն համարվող անշարժ գույքի (բացառությամբ հողերի), իրավաբանական անձանց կանոնադրական կապիտալում պետական մասնակցության, այդ թվում` անավարտ շինարարության օբյեկտների մասնավորեցումից ստացվող միջոցների տնօրինման կարգը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին` երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի ու Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի հետ համատեղ ճշտել «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումից հետո մասնավորեցումից ստացված գումարների մեծությունը` ըստ համայնքների, և սույն որոշման 1-ին կետով հաստատված կարգին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: