22 Ապրիլի 2004, 528 - Ն
ՋՐԱՅԻՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ԳՈՒՅՔԱԳՐՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 216 -Ն որոշման 22-րդ կետի  «ա» ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը    ո ր ո շ ու մ     է. 
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի No 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 11 խմբի 06 ենթախմբի «06. Ջրային աղբյուրների գույքագրում» ծրագիրը ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: