Կառավարության որոշումներ

27 Հուլիսի 2006, 1094 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 26-Ի N 668-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեում ընդգրկված` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կողմից իրականացվող «Արարատյան հարթավայրի ոռոգելի հողերի բարելավում` հակահեղեղային միջոցառումների իրականացման միջոցով» ծրագրով նախատեսված միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 668-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշմամբ հաստատված ցանկի`

ա) 2-րդ տողում «369100.0» թիվը փոխարինել «272500.0» թվով.

բ) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

3. Գավառագետի հունի մաքրում` Հացառատ թաղամասի տարածքում

 9548.0

այդ թվում`

 3.1. նախագծային աշխատանքներ

տոկոս

3

268.0

3.2. հունի մաքրման աշխատանքներ

2020

4.5

9100.0

3.3. աշխատանքների կատարման որակի նկատմամբ տեխնիկական հսկողության իրականացում

տոկոս

2

180.0