Կառավարության որոշումներ

22 Ապրիլի 2004, 525 - Ն

ՍԵՎԱՆԱ ԼՃՈՒՄ ՁԿԱՆ ԵՎ ԽԵՑԳԵՏՆԻ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 216-Ն որոշման 22-րդ կետի «ա» ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը    ո ր ո շ ու մ     է.
        1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 10 խմբի 03 ենթախմբի «05. Սևանա լճում ձկան և խեցգետնի պաշարների  հաշվառում» ծրագիրը` համաձայն հավելվածի:
        2. Սույն  որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: