20 Հուլիսի 2006, 1067 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 29-Ի N 1008-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 29-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից պետական պահպանության ենթակա պետական մարմինների և կազմակերպությունների շենքերի ու շինությունների, ինչպես նաև կարևորագույն նշանակության օբյեկտների ցանկերը հաստատելու մասին» N 1008-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`
որոշման N 1 հավելվածի ցանկը լրացնել հետևյալ բառերով.
«Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2007 թվականի հունվարի 1-ից։
- Հունվար
- Փետրվար
- Մարտ
- Ապրիլ
- Մայիս
- Հունիս
- Հուլիս
- Օգոստոս
- Սեպտեմբեր
- Հոկտեմբեր
- Նոյեմբեր
- Դեկտեմբեր