Կառավարության որոշումներ

13 Հուլիսի 2006, 1065 - Ն

ՌՈՒՍ-ՀԱՅԿԱԿԱՆ (ՍԼԱՎՈՆԱԿԱՆ) ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԵՎ «ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ 2006/2007 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ, ԸՍՏ ՄԱՍՆԱԳԻ ՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ՏԱՐԿԵՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵ- ՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի N 636 ԵՎ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 2103-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի, «Հայաստանի ֆրանսիական համալսարան» հիմնադրամի և «Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիա» հիմնադրամի 2006/2007 ուսումնական տարվա, ըստ մասնագիտությունների, ժամկետային զինվորական ծառայությունից տարկետման իրավունքով ընդունելության տեղերը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 12-ի «Հայաստանում «Ֆրանսիական համալսարան» փակ բաժնետիրական ընկերության ուսանողներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու մասին» N 636 և 2002 թվականի դեկտեմբերի 26-ի «Եվրոպական տարածաշրջանային ակադեմիա» հիմնադրամի Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների ինստիտուտի ուսանողներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու մասին» N 2103-Ն որոշումները:

3. Սահմանել, որ սույն որոշման 2-րդ կետի գործողությունը չի տարածվում մինչև 2006/2007 ուսումնական տարին «Հայաստանի ֆրանսիական համալսարան» հիմնադրամ և «Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիա» հիմնադրամ ընդունված ուսանողների վրա:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: