Կառավարության որոշումներ

22 Ապրիլի 2004, 521 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը    ո ր ո շ ու մ     է.
        1. Հայոց ցեղասպանության 90-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպման պետական հանձնաժողովի աշխատանքային խմբին կից 5 հաստիքային միավորով մշտական քարտուղարություն ստեղծելու և քարտուղարության աշխատանքների կազմակերպման համար նյութական և տեխնիկական միջոցների ձեռքբերման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի Հայոց ցեղասպանության ինստիտուտի աշխատողների աշխատավարձի բարձրացման նպատակով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիային տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին հատկացնել 5811.6 հազ. դրամ՝ համաձայն հավելվածի:
        2. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիային սույն որոշման 1-ին կետով նախատեսված գումարի տրամադրումը կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 19-ի «Հայաստանի
Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիային նախատեսված միջոցները տրամադրելու  մասին» N 150 -Ն որոշմամբ սահմանված կարգով: