Կառավարության որոշումներ

27 Հուլիսի 2006, 1048 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՌՆՈՒ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գառնու գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման` համաձայն NN 1, 2, 3 և 4 հավելվածների, և համայնքի վարչական տարածքում գտնվող` պետական սեփականություն համարվող 11.9 հեկտար պահուստային ֆոնդի արոտավայրերը փոխադրել`

ա) 10 հեկտարը` բնակավայրերի հողերի կատեգորիա` բնակելի կառուցապատման համար.

բ) 1.19 հեկտարը` էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա` հիդրոէլեկտրակայանի և օժանդակ կառույցների շինարարության համար:

2. Գծային ենթակառուցվածքն այլ սեփականության իրավունքի սուբյեկտների հողամասերով անցնելու դեպքում սահմանել սերվիտուտի իրավունք, ապահովել գետի էկոլոգիական թողքի չափը և ձկնապաշտպան կառույցների համար անհրաժեշտ սպասարկման գոտին:

Արխիվ

2025

2024
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր