Կառավարության որոշումներ

22 Ապրիլի 2004, 520 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան՝  Հայաստանի Հանրապետության կառավարությունը    ո ր ո շ ու մ     է.
        Առևտրի համաշխարհային կազմակերպությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության արձանագրության, ինչպես նաև «Առևտրի համաշխարհային կազմակերպության ստեղծման մասին» Մարաքեշի համաձայնագրի ու դրա անբաժանելի մասը կազմող համաձայնագրերի հրապարակման աշխատանքները կազմակերպելու նպատակով  Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի  նախարարությանը հատկացնել 17350.0 հազ. դրամ՝  Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր» հոդվածով):