22 Ապրիլի 2004, 518 - Ա
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Հայ մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցի դուստր Անահիտ Չարենցին անհատույց օգտագործման իրավունքով բնակարան հատկացնելու նպատակով Երևանի Կենտրոն թաղային համայնքի տարածքում մեկսենյականոց բնակարան ձեռք բերելու համար Երևանի քաղաքապետարանին հատկացնել 15000,0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (տնտեսագիտական դասակարգման «Շենքերի, շինությունների և բնակարանների ձեռքբերման ծախսեր» հոդվածով)։