Կառավարության որոշումներ

14 Ապրիլի 2004, 516 - Ա

ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՇՄԱՆԴԱՄ ԿԱՆԱՆՑ «ՀԱՎԱՏ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք  ընդունելով  Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605–րդ  հոդվածը՝  Հայաստանի Հանրապետության կառավարությունը    ո ր ո շ ու մ     է.
        1. Աղետի գոտու վերականգնման ռազմավարությանը համապատասխան` երկրաշարժից հետո կառուցված անավարտ շինարարությունների վերակառուցման գործում ոչ պետական միջոցներ ներգրավելու նպատակով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի տնօրինության` Գյումրի քաղաքի Անի-7 շինարարական թաղամասի ջերմակայանի շենքի անավարտ շինարարության օբյեկտի (այսուհետ՝ օբյեկտ) 2/3 մասը նվիրաբերել Գյումրու հաշմանդամ կանանց «Հավատ» հասարակական կազմակերպությանը՝ 1988 թվականի երկրաշարժից տուժած հաշմանդամ կանանց առողջությունը վերականգնող  կենտրոն ստեղծելու համար:
        2. Հայաստանի Հանրապետության  Շիրակի մարզպետին՝
        ա) մեկամսյա ժամկետում Գյումրու հաշմանդամ կանանց «Հավատ» հասարակական կազմակերպության հետ կնքել նվիրաբերության պայմանագիր՝ պայմանագրում ներառելով շինարարությունը 3 տարվա ընթացքում ավարտին հասցնելու պայմանը.
        բ) երկամսյա ժամկետում` Գյումրու քաղաքապետի հետ համատեղ ապահովել օբյեկտի շինարարության և սպասարկման համար անհրաժեշտ հողահատկացման  փաստաթղթերի ձևակերպումը:
        3. Սահմանել, որ գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը կատարվելու են Գյումրու հաշմանդամ կանանց «Հավատ» հասարակական կազմակերպության միջոցների հաշվին՝ Հայաստանի Հանրապետության  օրենսդրությամբ սահմանված կարգով: