14 Ապրիլի 2004, 515 - Ն
«ԱՆՏԱՌԱՅԻՆ ԳԻՏԱՓՈՐՁԱՐԱՐԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎՈՂ` ԲՆՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ԳՈՒՅՔԱԳՐՄԱՆ, ԱՆՁՆԱԳՐԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՑԱՆԿԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԳԾՈՎ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 216-Ն որոշման 22-րդ կետի «բ» ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 11 խմբի 05 ենթախմբի «11. Անտառային գիտափորձարարական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից կատարվող բնության հուշարձանների գույքագրման, անձնագրավորման և ցանկի հաստատման ծրագրի մշակման գծով պետական պատվեր» ծրագրով նախատեսված միջոցների հաշվին իրականացվող 2004 թվականի պետական պատվերը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: