21 Հունվարի 2004, 33 - Ն
ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՏԱՐՈՆԻԿԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ, ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ, ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետին և Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 138-րդ հոդվածին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Վաղաժամկետ դադարեցնել Արմավիրի մարզի Տարոնիկի գյուղական համայնքի ղեկավար Աղասի Խաչատրյանի լիազորությունները:
2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 30-օրյա ժամկետի վերջին կիրակի օրը նշանակել և Արմավիրի մարզի Տարոնիկի գյուղական համայնքի ընտրատարածքում անցկացնել գյուղական համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝ Արմավիրի մարզի Տարոնիկի գյուղական համայնքի ղեկավարի արտահերթ ընտրության նախապատրաստման ու անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի միասնական հիմնադրամին հատկացնել 60425 դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
4. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին Արմավիրի մարզի Տարոնիկի տեղամասային ընտրական հանձնաժողովի ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան՝ համաձայն հավելվածի:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հավելված
ՀՀ կառավարության 2003 թվականի
հունվարի 22-ի N 33 - Ն որոշման
Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ
ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԾԱԽՍԵՐԻ՝ ԿԱՊՎԱԾ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՏԱՐՈՆԻԿԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ
N N
ը/կ
Ծախսերը
Գումարը
(դրամ) 1. Աշխատանքի վարձատրության ֆոնդ
30000
այդ թվում՝
տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի,
նախագահի տեղակալի և քարտուղարի աշխատավարձ 30000
2. Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ
15000
3. Տրանսպորտի ծառայության վճարներ
5000
4. Կապի ծառայության վճարներ
1000
5. Գրասենյակային ծախսեր
1000
ընդամենը 52000
Ընտրական քվեաթերթիկների տպագրության ծախսեր
(1605 ընտրող 1605 x 0,05) x 5 դրամ 8425
Ընդամենը 60425