6 Հուլիսի 2006, 968 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 28-Ի N 540-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 28-ի «Ծխախոտի վերաբերյալ տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 540-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) ուժը կորցրած ճանաչել որոշման 2-րդ կետի «բ» ենթակետը.
2) որոշման 4-րդ կետում «որն ուժի մեջ է մտնում» բառերը փոխարինել «17-րդ և 20-րդ կետերի, որոնք ուժի մեջ են մտնում» բառերով.
3) որոշմամբ հաստատված տեխնիկական կանոնակարգի`
ա) 5-րդ կետի 7-րդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել,
բ) N 1 աղյուսակի «Աղբոտվածությունը հողով և ավազով, %» ցուցանիշին վերաբերող տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
Աղբոտվածությունը հողով և ավազով, %, ոչ ավելի
3,0
3,0
3,0
3,0 գ) 15-րդ կետից հանել «հուշանվերային տուփ» բառերը,
դ) 16-րդ կետի «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«բ) լրացուցիչ նախազգուշացման տեքստերով.
«Ծխելն առաջացնում է թոքի քաղցկեղ»,
«Պահպանեք երեխաներին` թույլ մի տվեք նրանց շնչել ծխախոտի ծուխը»,
«Ծխելը հղիության ընթացքում վնասում է Ձեր ապագա երեխային»,
«Ծխելն առաջացնում է սիրտ-անոթային հիվանդություններ»:»,
ե) 17-րդ կետի`
առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«17. Ծխելու վնասակարության վերաբերյալ հիմնական նախազգուշացման տեքստը պետք է զետեղվի ցանկացած տուփի 2 առավել մեծ մակերեսով կողմերից մեկի վրա, իսկ լրացուցիչ նախազգուշացման տեքստը` մյուսի վրա` «Ծխախոտի իրացման, սպառման և օգտագործման սահմանափակումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներին համապատասխան»,
երրորդ պարբերությունը «նշված լինի» բառերից հետո լրացնել «մոտավորապես» բառով,
զ) 19-րդ կետից հանել «հուշանվերային տուփերի և» բառերը.
է) 20-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«20. Թույլատրվում է ծխախոտահումքի տրանսպորտային փաթեթվածքի, ինչպես նաև ծխախոտային արտադրատեսակների տուփերի, բոքսերի, ներդիր թերթիկների վրա արտադրանքը բնութագրող այլ տեղեկությունների լրացուցիչ զետեղումը, որոնք չեն հակասում սույն տեխնիկական կանոնակարգի 14-րդ և 15-րդ կետերում նշված տվյալներին, սակայն չի թույլատրվում «Նիկոտինի (խեժի) ցածր պարունակություն», «Թեթև», «Շատ թեթև» («Գերթեթև»), «Փափուկ», «Յուրահատուկ ֆիլտր» կամ ցանկացած այլ` մոլորության մեջ գցող տերմինների օգտագործումը, որոնք ուղղակի կամ անուղղակի կերպով նպաստում են տվյալ ծխախոտային արտադրատեսակի պակաս վտանգավոր լինելու մասին կարծիքի ձևավորմանը:»,
ը) 21-րդ կետի առաջին պարբերության մեջ «15-րդ կետում» բառերը փոխարինել «15-րդ և 20-րդ կետերում» բառերով,
թ) 27-րդ կետի երկրորդ պարբերության մեջ «քանակությունները պետք է որոշվեն» բառերը փոխարինել «պարունակությունը պետք է որոշվի» բառերով,
ժ) VIII բաժնի`
ցանկից հանել «ԳՕՍՏ 31263 - 2004», «ԳՕՍՏ 31264 - 2004» և «ԳՕՍՏ 31265 - 2004» ստանդարտներին վերաբերող տողերը,
ցանկը լրացնել հետևյալ տողով.
ՀՍՏ ԻՍՕ 4389
Ծխախոտահումք և ծխախոտային արտադրատեսակներ. Քլորօրգանական պեստիցիդների մնացորդային քանակների որոշում. Գազային քրոմատագրման մեթոդ
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո: