Կառավարության որոշումներ

22 Հունիսի 2006, 965 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՇԱՀԱԳՈՐԾՎՈՂ ԱՎՏՈ- ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի և վտանգավոր արտանետումների ազդեցությունից շրջակա միջավայրի պահպանության ու բնակչության առողջության պաշտպանության, ավտոտրանսպորտային միջոցների պետական բնապահպանական վերահսկողության արդյունավետության բարձրացման, էկոլոգիական բնութագրերով տրանսպորտային միջոցների պարկի ստեղծման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության տարածքում շահագործվող ավտոտրանսպորտային միջոցների էկոլոգիական անվտանգության տեխնիկական կանոնակարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշման 1-ին կետով հաստատված տեխնիկական կանոնակարգի 4-րդ կետով նախատեսված նորմերը Հայաստանի Հանրապետությունում ուժի մեջ են մտնում`

ա) էկոլոգիական 2-րդ դասի համար` սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից,

բ) էկոլոգիական 3-րդ դասի համար` 2009 թվականի հունվարի 1-ից,

գ) էկոլոգիական 4-րդ դասի համար` 2010 թվականի հունվարի 1-ից,

դ) էկոլոգիական 5-րդ դասի համար` 2015 թվականի հունվարի 1-ից։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից վեց ամիս հետո:

Արխիվ

2024

2023