27 Ապրիլի 2006, 982 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱ- ՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒ- ԹՅԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱ- ՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱ- ՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՍՊԱՅԱԿԱՆ , ԵՆԹԱՍՊԱՅԱԿԱՆ ԵՎ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ` ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԸ ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել`
ա) նախկինում կենսաթոշակի անցած Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության սպայական, ենթասպայական և շարքային կազմի` զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների կենսաթոշակները վերահաշվարկվում են` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի ապրիլի 16-ի N 226 որոշմամբ սահմանված պաշտոնային դրույքաչափերը.
բ) նախկինում կենսաթոշակի անցած Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության Հայաստանի փրկարար ծառայության սպայական և ենթասպայական կազմի` զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների կենսաթոշակները վերահաշվարկվում են` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2323-Ն որոշմամբ սահմանված պաշտոնային դրույքաչափերը.
գ) նախկինում կենսաթոշակի անցած Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության քրեակատարողական ծառայողների և նրանց ընտանիքների անդամների կենսաթոշակները վերահաշվարկվում են` հիմք ընդունելով «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 9-ի N 2104-Ն որոշմամբ սահմանված կոչման համար տրվող և պաշտոնային դրույքաչափերը.
դ) 2006 թվականի հուլիսի 1-ից Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից նախկին Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության հրշեջ պահպանության վարչության աշխատողներին «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կենսաթոշակների վճարումը` համապատասխան ընթացակարգով, իրականացնում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության Հայաստանի փրկարար ծառայությունը.
ե) 2006 թվականի հուլիսի 1-ից Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից նախկին քրեական պատիժների իրականացման վարչության աշխատողներին «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կենսաթոշակների վճարումը` համապատասխան ընթացակարգով, իրականացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունը:
2. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության Հայաստանի փրկարար ծառայության տնօրենին և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետին` սույն որոշման 1-ին կետի «դ» և «ե» ենթակետերի պահանջների կատարումն ապահովելու նպատակով մեկամսյա ժամկետում ապահովել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունից զինծառայողների կենսաթոշակների գործերի հանձնման-ընդունման և վերահաշվարկման աշխատանքների կատարումը:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` սույն որոշման 1-ին կետի «դ» և «ե» ենթակետերի պահանջների կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության Հայաստանի փրկարար ծառայությունից, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունից և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունից համապատասխան հաշվարկներն ստանալուց հետո Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու մասին:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2006 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա: