Կառավարության որոշումներ

6 Հուլիսի 2006, 939 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 25-Ի N 926-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունիսի 25-ի «Հարկադիր կատարողին ներկայացվող մասնագիտական և առողջական վիճակի հետ կապված պահանջները սահմանելու մասին» N 926-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`

որոշման N 1 հավելվածի 2-րդ կետի «Մասնագիտությունը» սյունակը «կառավարում» բառից հետո լրացնել «երկրաբանություն, մանկավարժություն, էկոլոգիա, ֆիզիկական կուլտուրա և սպորտ» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։