22 Ապրիլի 2004, 512 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՔԱՂՑՐԱՇԵՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՅՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 22-ի N 605 որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Քաղցրաշենի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում կատարել հետևյալ փոփոխությունը`
համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 7,5 հեկտար վարելահողը փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա` բնակելի կառուցապատման նպատակով օտարելու համար։