Կառավարության որոշումներ

16 Հունիսի 2006, 936 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑ- ՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋԵՎ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 30-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ N 561-AM ՓՈԽԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑ- ՎԱԾ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐՆ ԱՎԱՐՏԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության ևԳյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի միջև2001 թվականի ապրիլի 30-ին ստորագրված «Գյուղատնտեսական ծառայությունների ծրագիր» N 561-AM փոխառության համաձայնագրի շրջանակներում վերականգնված ոռոգման համակարգերի, խմելու ջրագծերի, ճանապարհների ևգնված գույքի շահագործումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Գյուղատնտեսական ծառայությունների ծրագրի շրջանակներում ձեռք բերված գույքի կազմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով`

ա) 573474551 դրամ արժողությամբ գույքը նվիրաբերել համայնքներին` համաձայն N 1 հավելվածի.

բ) 20000 դրամ հաշվեկշռային արժեքով գույքն ամրացնել «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին` համաձայն N 2 հավելվածի.

գ) 11019296 դրամ արժողությամբ գույքը` Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ձորաղբյուրի գյուղական համայնքի տարածքում հորատված խորքային հորը, ամրացնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը.

դ) 16639676 դրամ հաշվեկշռային արժեքով գույքը նվիրաբերել Հայաստանի Հանրապետության ջրօգտագործողների ընկերություններին` համաձայն N 3 հավելվածի, և«Այգեգործ» հիմնադրամին` համաձայն N 4 հավելվածի.

ե) 8324910 դրամ հաշվեկշռային արժեքով գույքը սեփականության իրավունքով հանձնել «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` համաձայն N 5 հավելվածի.

զ) 118355949 դրամ հաշվեկշռային արժեքով գույքն ամրացնել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին` Հայաստանի Հանրապետության ջրօգտագործողների ընկերություններին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու նպատակով` համաձայն N 6 հավելվածի.

է) 1466702 դրամ հաշվեկշռային արժեքով «Նիվա-21213» մակնիշի ավտոմեքենան` 2002 թվականի արտադրության, (թափք` N 1640371, շարժիչ` N 6763678) ամրացնել «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին.

ը) 20968534 դրամ հաշվեկշռային արժեքով գույքը ևավտոմեքենաներն ամրացնել «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրի վերլուծության ևկառավարման գրասենյակ» պետական հիմնարկին` համաձայն N 7 հավելվածի.

թ) 33553 դրամ հաշվեկշռային արժեքով գույքը ևավտոմեքենաները սեփականության իրավունքով հանձնել «Հանրապետական համաճարակային ևախտորոշիչ կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` համաձայն N 8 հավելվածի.

ժ) Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արագածի համայնքում հորատված NN 1 և 2 խորքային հորերը` 49760764 դրամ արժեքով, նվիրաբերել «Ալբերտ ևԲակոս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:

2. Գյուղատնտեսական ծառայությունների ծրագրի շրջանակներում ոռոգման համակարգերի, խմելու ջրագծերի ևճանապարհների վերականգնման նպատակով կատարված` հաշվեկշռում առկա հետևյալ ծախսերը նվազեցնել «Գյուղատնտեսական ծառայությունների ծրագիր» ԾԻԳ-ի հաշվեկշռից` 2583158724 դրամի չափով առաջարկել ավելացնել համապատասխան համայքներին պատկանող կառույցների հաշվեկշռային արժեքները` համաձայն N 9 հավելվածի:

3. Գյուղատնտեսական ծառայությունների ծրագրի շրջանակներում ոռոգման համակարգերի, խմելու ջրագծերի ևճանապարհների վերականգնման նպատակով կատարված` հաշվեկշռում առկա հետևյալ ծախսերը նվազեցնել «Գյուղատնտեսական ծառայությունների ծրագիր» ԾԻԳ-ի հաշվեկշռից` համապատասխանաբար ավելացնելով`

ա) 546435175 դրամի չափով` «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի հաշվեկշռում արտացոլված Ոսկեվան-Բարեկամավան միջգյուղային ավտոխճուղու հաշվեկշռային արժեքը,

բ) 339835060 դրամի չափով` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության հաշվեկշռում արտացոլված համապատասխան կառույցների հաշվեկշռային արժեքները` համաձայն N 10 հավելվածի.

գ) 15599465 դրամի չափով` «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության հաշվեկշռում արտացոլված` Երևան քաղաքի Նորք-Մարաշ թաղային համայնքի անտառի ցանկապատի ևոռոգման համակարգի հաշվեկշռային արժեքները:

4. Գյուղատնտեսական ծառայությունների ծրագրի գյուղատնտեսության զարգացման բաղադրիչով Հայաստանի Հանրապետության Տավուշի ևՍյունիքի մարզերում պտղատու այգիների հիմնման նպատակով ծախսված միջոցները համարել որպես ֆերմերային տնտեսություններին տրամադրված սուբսիդիա:

5. Հաստատել Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի աջակցությամբ իրականացված գյուղատնտեսական ծառայությունների ծրագրի միջոցների բաշխումն ըստ ծախսերի կատեգորիաների` համաձայն N 11 հավելվածի:

6. Թույլատրել «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրի վերլուծության ևկառավարման գրասենյակ» պետական հիմնարկին գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրի Հայաստանի Հանրապետության կառավարության համաֆինանսավորման միջոցներից 83338 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ օգտագործել գյուղատնտեսական ծառայությունների ծրագրի միջոցներով իրականացված շինարարական աշխատանքների գծով երաշխիքային ժամկետների ավարտման կապակցությամբ առաջացած պարտքերի մարման նպատակով` համաձայն N 12 հավելվածի:

7. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին և Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետին` ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված համապատասխան գույքի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնման-ընդունման գործընթացի իրականացումը:

8. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` ապահովել սույն որոշման 1-ին կետի «ժ» ենթակետում և NN 1, 3 և4 հավելվածներում նշված գույքի նվիրաբերության պայմանագրերի կնքումը համապատասխան համայնքների ու կազմակերպությունների ղեկավարների հետ` գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնելով համապատասխան համայնքների ևկազմակերպությունների միջոցների հաշվին:

9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Արխիվ

2024

2023