26 Մայիսի 2006, 954 - Ն
ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՅԱԿՆԵՐԻ ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՅԱԿԻ ՍՊԻՐՏՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի, «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներին համապատասխան, ինչպես նաև հաշվի առնելով մարդու կյանքի ու առողջության անվտանգության ապահովման և սպառողներին թյուրիմացության մեջ գցող գործոնների կանխարգելման խնդիրները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել հայկական կոնյակների ևհայկական կոնյակի սպիրտների տեխնիկական կանոնակարգը` համաձայն հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության առևտրի ևտնտեսական զարգացման նախարարին` սույն որոշման պաշտոնական հրապարակման օրվանից 3 ամսվա ընթացքում օրենքով սահմանված կարգով հաստատել հայկական կոնյակների համտեսային հանձնաժողովի գործունեության կարգը:
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` սույն որոշման պաշտոնական հրապարակման օրվանից 5 ամսվա ընթացքում օրենքով սահմանված կարգով հաստատել պարենային հումքում ևսննդամթերքում ռադիոնուկլիդների որոշման մեթոդիկան:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից 6 ամիս հետո: