29 Հունիսի 2006, 932 - Ն
2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 2-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ` ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԼՈՒԿԱՇԻՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ, ՏԱԼՎՈՐԻԿԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱ- ԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ, ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԽԱԼԱՋԻ, ՕԽՏԱՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱ- ՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ, ՂԶԼՋՈՒՂԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ, ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՋԵՐՄՈՒԿԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱ- ՎԱՐԻ, 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ` ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԱՐԳԱՐԱՅԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ, ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԳԵՂԱՍԱՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ, ՄԵՂՎԱՀՈՎՏԻ, ԱՆՏԱՌԱՄՈՒՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔ- ՆԵՐԻ ԱՎԱԳԱՆԻՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ, 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 16-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ` ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆՈՐ ԱՐՏԱՄԵՏԻ, ՍԱՐԱԼԱՆՋԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԱՎԱԳԱՆԻՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ, 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 23-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ` ԱՐՄԱ- ՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԲԱԳԱՐԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԵՐ- ԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝ 2006 թվականի հուլիսի 2-ին կայանալիք` Արմավիրի մարզի Լուկաշինի գյուղական համայնքի ղեկավարի, Տալվորիկի գյուղական համայնքի ավագանու անդամների, Սյունիքի մարզի Խալաջի, Օխտարի գյուղական համայնքների ղեկավարների, Ղզլջուղի գյուղական համայնքի ավագանու անդամների, Վայոց ձորի մարզի Ջերմուկի քաղաքային համայնքի ղեկավարի, 2006 թվականի հուլիսի 9-ին կայանալիք` Արմավիրի մարզի Մարգարայի գյուղական համայնքի ղեկավարի, Լոռու մարզի Գեղասարի գյուղական համայնքի ղեկավարի, Մեղվահովտի, Անտառամուտի գյուղական համայնքների ավագանիների անդամների, 2006 թվականի հուլիսի 16-ին կայանալիք` Կոտայքի մարզի Նոր Արտամետի, Սարալանջի գյուղական համայնքների ավագանիների անդամների, 2006 թվականի հուլիսի 23-ին կայանալիք` Արմավիրի մարզի Բագարանի գյուղական համայնքի ավագանու անդամների հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի միասնական հիմնադրամին հատկացնել 2050805 դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին Արմավիրի մարզի Լուկաշինի, Տալվորիկի, Սյունիքի մարզի Խալաջի, Օխտարի, Ղզլջուղի, Վայոց ձորի մարզի Ջերմուկի, Արմավիրի մարզի Մարգարայի, Լոռու մարզի Գեղասարի, Մեղվահովտի, Անտառամուտի, Կոտայքի մարզի Նոր Արտամետի, Սարալանջի, Արմավիրի մարզի Բագարանի տեղամասային ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան՝ համաձայն հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: