Կառավարության որոշումներ

29 Հունիսի 2006, 930 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 25-Ի N 773 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 25-ի «Հայաստանի Հանրապետության` աշակերտների թվից անկախ ֆինանսավորվող հանրակրթական դպրոցների ցանկը հաստատելու մասին» N 773 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշմամբ հաստատված ցանկի «Սյունիքի մարզ» բաժնից հանել «Կապանի N 10 դպրոց» և «Կապանի N 13 դպրոց» բառերը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2007 թվականի հունվարի 1-ից:

Արխիվ

2024

2023