Կառավարության որոշումներ

29 Հունիսի 2006, 929 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 18-Ի N 347-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 18-ի «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերությանը և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանն առանց մրցույթի, վարձակալությամբ հողամաս տրամադրելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 5-ի N 153-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացում կատարելու մասին» N 347-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշման 2-րդ կետի «ա» ենթակետում «431-րդ հոդվածին համապատասխան` «Ջերմային տնտեսություն» փակ բաժնետիրական ընկերությունն ազատել այդ պարտքից` կնքելով նվիրատվության պայմանագիր` նախորդ տարիների վնասների ծածկման նպատակով» բառերը փոխարինել «430-րդ հոդվածին համապատասխան` «Ջերմային տնտեսություն» փակ բաժնետիրական ընկերությունն ազատել այդ պարտքից` որպես Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 21-ի «Երևանի քաղաքապետարանին գույք հանձնելու մասին» N 1112-Ն որոշման համաձայն ընկերությունից առանձնացված և Երևանի քաղաքապետարանին հանձնված 101,7 մլն դրամ հաշվեկշռային արժեքով գույքի գնի հատուցում և ընկերության նկատմամբ պետական մարմինների պարտքերի մարում` համաձայն հավելվածի:» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: