14 Ապրիլի 2004, 510 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԳՐԻԲՈՅԵԴՈՎԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Գրիբոյեդովի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման՝ համաձայն հավելվածի, և համայնքի վարչական տարածքում գտնվող՝ համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 2 հեկտար վարելահողը փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա՝ բնակելի կառուցապատման նպատակով աճուրդով օտարելու համար: